ՄԱԿ-ի ռուսաստանցի աշխատակցը՝ persona non grata Կոսովոյում
Այդ մասին այսօր Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայը:
Բացի այդ, վարչապետը Կոսովոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչից պահանջել է ապահովել երկրի տարածքից Կրասնոշեկովի հեռանալը:
Մինչդեռ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս տարվա հունվարին Սոմալիում տեղի ունեցած զարգացումների կապակցությամբ հրապարակել է հայտարարություն, որի համաձայն, «անցանկալի անձ» հասկացությունը չի կարոող կիրառվել ՄԱԿ-ի աշխատակիցների և ներկայացուցիչների նկատմամբ:
Կոսովոյի ոստիկանները Կրասնոշեկովին ձերբակալել են մայիսի 28-ին՝ հյուսիսում սերբաբնակ ավաններում իրականացրած գործողության ընթացքում, որի նպատակն էր, ըստ Կոսովոյի իրավապահների, «կասեցել քրեական ակտիվությունը»:
Կոսովոյի ոսստիկանները մայիսի 28-ին Կրասնոշեկովից բացի ձերբակալել էին ՄԱԿ-ի առաքելության ևս մեկ աշխատակցի և 6 սերբերի:
Գործողության ժամանակ վնասվածք ստացած Կրասնոշեկովին կարճ ժամանակ անց ազատ են արձակել, և նա օգնություն է ստացել Միտրովիցայի հիվանդանոցում, որտեղից ավելի ուշ տեղափոխվել է Բելգրադի զինվորական բժշկական ակադեմիայի հոսպիտալ:
Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Չեպուրինը «բարբարոսություն և գազանություն» է անվանել Կրասնոշեկովի հետ տեղի ունեցած միջադեպը և նրան այցելել է հոսպիտալում:
Այդ օրը Տոկիոյում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման վերաբերմունքը ՄԱԿ-ի աշխատակիների նկատմամբ «բացարձակ անընդունելի է»: