Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինա է վերադարձել՝ Զելենսկիին օգնելու (տեսանյութ)
Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինա է վերադարձել նախագահ Վլադիմիր Զելենսկիին օգնելու նպատակով, գրում է korrespondent.net-ը:
«Իմ ծրագիրն է օգնել Զելենսկիի թիմին ամեն ինչով՝ խորհուրդներով, փորձով, քանի որ նախագահի հաջողությունը երկրի հաջողությունն է»,- ընդգծել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ Զելենսկին իր աշխատանքում և նախագահի պաշտոնում հաջողության չհասնի:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր չէ ոչ ոքից վրեժ լուծել, քանի որ իր մոտ ամենից լավ «միայն կառուցել» է ստացվում, սակայն հույս ունի, որ Ուկրաինայի նախկին նախագահի՝ Պյոտր Պորոշենկոյի թիմն իրեն Ուկրաինայից արտաքսելու համար պատասխանատվության կենթարկվի:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Զելենսկին վերականգնել էր Սաակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը, որից նա զրկվել էր 2017թ.-ին՝ Պորոշենկոյի հրամանով: