Լուկաշենկոն չի բացառել մոտ ապագայում Բելառուսի նոր սահմանադրության ընդունումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մոտ ապագայում երկրում հնարավոր է կա՛մ նոր սահմանադրության ընդունում, կա՛մ գործող սահմանադրությունում փոփոխությունների իրականացում:
Ինչպես նշում է ria.ru-ն, նա այս մասին ասել է Մինսկում այլ պետությունների սահմանադրական դատարանների նախագահների հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ՝ մոտ ապագայում Բելառուսում կլինի կա՛մ նոր սահմանադրություն, կա՛մ էլ կգնանք ամերիկյան ճանապարհով ու փոփոխություններ կանենք գործող սահմանադրությունում»,-ասել է Լուկաշենկոն:
Իր խոսքում Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ կյանքը բուռն ընթացք է ստացել, գործընթացներն արագացել են, մինչդեռ երկրի սահմանադրությունը սկսել է հետ ընկնել: