Ազգային ժողովն ընդունեց մի քանի օրենքի նախագծեր
Ազգային ժողովն ընդունեց նախօրեին քննարկված մի քանի օրենքի նախագծեր։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 91 կողմ ձայներով։
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 93 կողմ ձայներով։
Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 94 կողմ քվեարկությամբ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց կրկին 94 կողմ ձայներով։