Եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու, այլև մի քանի «հաճելի» անակնկալ. Դանիել Իոաննիսյանը՝ իրեն դատի տված Մաքսային ծառայության գնդապետի մասին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հայտարարությանը՝ իրեն դատի տալու մասին:
Հիշեցնենք, որ երեկ Բաբկեն Ղազարյանը հայտարարել էր, որ Դանիել Իոաննիսյանը զրպարտել է իրեն՝ անվանելով «քրեական հեղինակություն», տարածել, որում ասվում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը իրեն զրպարտել է։
«Պահանջելու եմ պարտավորեցնել Իոաննիսյանին՝ նույն կերպ` լրատվամիջոցների ներկայությամբ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները՝ հրապարակելով հերքման տեքստն ամբողջությամբ, ինչպես նաև բռնագանձել երկու միլիոն դրամ, ինչը կօգտագործվի բարեգործական նպատակներով«:
Ի պատասխան Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ եթե նա հայցից չհրաժարվի, հակընդդեմ հայց է ստանալու:
«Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեև ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտիլիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է):
Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու ԶԼՄ-ներով իմ մասին իր հայտարարության համար, այլև մի քանի այլ «հաճելի» անակնկալ: Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի:
Բայց սյուռն այն է, որ այդ անձը պնդում է, որ ես նպատակադրումով եմ իրեն պախարակում: Երևի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»: