«Սա իրական երջանկություն է». Պուտինը Կրեմլում պարգևատրել է Ռուսաստանի ամենաբազմազավակ ընտանիքներին (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել և շքանշաններով է պարգևատրել երկրի ամենաբազմազավակ ընտանիքներից մի քանիսին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, արարողությունը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ:
Վաթսունվեցամյա Պուտինը «Ծնողական փառք» շքանշանը շնորհել է Ռուսաստանի տարբեր անկյուններից ժամանած ութ ընտանիքի՝ շնորհակալություն հայտնելով շատ երեխաներ ունենալու և այդպիսով երկրի ժողովրդագրական անկման դեմ պայքարելու համար:
ՌԴ նախագահը ողջունել է Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սևաստոպոլից, Ալթայից, Կաբարդինո-Բալկարիայից, Սվերդլովսկից և Սախալինից ժամանած ընտանիքներին, որոնց պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Ալեքսանդրովյան դահլիճում:
«Երբ ընտանիքներն այսքան շատ երեխաներ են ունենում, դա իրական երջանկություն է»,-հայտարարել է Պուտինը:
ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ մինչ 2035թ. ՌԴ բնակչությունը ներկայիս 144 մլն-ից կհասնի 138 մլն-ի: