Նարինե Թուխիկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) հրաժարվում է պատգամավորական մանդատից:
Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը հիշեցրեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազմվում է համապատասխան արձանագրություն։
Տեղեկացնենք, որ Թուխիկյանն այս պահին ԱԺ նիստերի դահլիճում է։
The post Նարինե Թուխիկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել appeared first on ԳԱԼԱ.