Մարոկոյի քաղաքացիները գլխատել են զբոսաշրջիկ աղջիկներին` ընթացքը տեսանկարահանելով
Մարոկոյի ոստիկանությունը շարունակվում է բացահայտել Դանիայի և Նորվեգիայի բնակչուհիների սպանության գործը: Դատական նիստի ժամանակ կասկածյալներից մեկը խոստովանել է, որ գլխատել է զբոսաշրջիկ աղջիկներից մեկին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Գլխատել եմ նրանցից մեկին: Զղջում եմ»,- հայտարարել է 25-ամյա Աբդեսամադ Էժուդը, որը գլխավոր երեք կասկածյալներից մեկն է: Նա նախկինում ազատազրկված է եղել` Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձ կատարելու համար:
Գործի շրջանակներում հարցաքննվում է 24 կասկածյալ, սակայն գլխավորները երեքն են` Աբդեսամադ Էժուդը, Յունիս Ուազիադն ու Ռաշիդ Աֆատին: Էժուդը նշել է, որ մյուս աղջկան սպանել է Ուազիադը, իսկ Աֆատին տեսանկարահանել է կատարվածը:
Զոհերը Դանիայի 24-ամյա բնակչուհի Լուիզա Վեստերագեր Յեսպերսենն ու Նորվեգիայի 28-ամյա բնակչուհի Մարեն Վելանդն են: Նրանց մարմինները գտել էին Մարոկոյի ամենաբարձր սարերից մեկի` Տուբկալի լանջերին: