Հրապարակվել են «Գահերի խաղի» հայտնի դերասան Քիթ Հարինգթոնի լուսանկարները. նա պայքարում է սթրեսի և ալկոհոլային կախվածության դեմ
Դերասան Քիթ Հարինգթոնը, որը շատերին հայտնի է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերով, շարունակում է գաղտնի բուժում ստանալ վերականգնողական կենտրոնում, որտեղ պայքարում է սթրեսի և ալկոհոլային կախվածության դեմ:
Daily Mail-ը հրապարակել է դերասանի լուսանկարները: Նշվում է, որ Հարինգթոնի խնդիրների պատճառը հայտնի հեռուստասերիալի ավարտն է և որ այս մտքի հետ դերասանը չի հաշտվում: Աղբյուրի հավաստմամբ` 32-ամյա Հարինգթոնը գտնվում է Կոնեկտիկուտ նահանգի Prive Swiss էլիտար բուժհաստատությունում:
Հիշեցնենք, որ «Գահերի խաղ»-ը դարձել է HBO-ի պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծը: Հեռուստասերիալի վերջին սերիան բացարձակ ռեկորդ է գրանցել հեռուստադիտողների թվի առումով: Այն դիտել է շուրջ 19,3 մլն մարդ: