Միկելա Աբրամովան «Ձայնը. երեխաներ» նախագծի ավարտից հետո առաջին հարցազրույցն է տվել
Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» նախագծի սկանդալի կիզակենտրոնում հայտնված Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, առաջին հարցազրույցն է տվել «Комсомольская Правда»-ին:
Հիշեցնենք, որ նա ճանաչվել էր 6-րդ եթերաշրջանի հաղթող, սակայն արդյունքները չեղարկվել էին ձայների վերահաշվարկից հետո: Այնուհետև կազմակերպված հատուկ թողարկման ժամանակ եզրափակչի բոլոր մասնակիցները հայտարարվել էին հաղթողներ:
«Փորձում եմ երաժշտական տարբեր ժանրեր: Ուզում եմ մայրիկիս նման արտիստ դառնալ: Երազում եմ զուգերգով հանդես գալ Պոլինա Գագարինայի և, իհարկե, մայրիկիս հետ: Պատրաստ եմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Հասկացել եմ, որ եթե ուզում եմ հանդես գալ մեծ բեմում, պետք է ուժեղ լինեմ, իմ գործն անեմ և խոսակցություններին ուշադրություն չդարձնեմ»,- ասել է Միկելան:
Միկելան, ով չէր ներկայացել հատուկ եզրափակչին, ավելի վաղ առաջին մեկնաբանությունն էր տվել` նշելով, որ հոգով բոլոր մասնակիցների հետ էր և որ իր հաղթանակը ձեռք բերած ընկերներն են: