Թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվել է
Մայիսի 29-ին, ժամը 19.35-ին, մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.10-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և լուսանկարներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.30-ին, Կիևյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան քաղաքի 26-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: