Հիլարի և Չելսի Քլինթոնները պրոդյուսերական ընկերություն կհիմնեն
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր աղջկա` Չելսիի հետ մտադիր է հիմնել պրոդյուսերական ընկերություն, որը կյանքի կկոչի հեռուստատեսային մի շարք նախագծեր: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Գործակալությունը հայտնում է, որ Հիլարիի` քաղաքականությունից հեռանալուց հետո Քլինթոնների ընտանիքը հեռուստատեսության միջոցով կշարունակի ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի հասարակության և մշակույթի վրա:
Ապագա պրոդյուսերական ընկերությունը մտադիր է շեշտը դնել այնպիսի ֆիլմերի վրա, որոնք «ստեղծում են կանայք` կանանց մասին»: Այդ առիթով արդեն կնքվել են մի շարք պայմանագրեր, կինոստուդիաների հետ բանակցությունները շարունակվում են: