Ուկրաինայի ԱԳ նախարարը խնդրել է ընդունել իր հրաժարականը
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը Գերագույն ռադային խնդրել է ընդունել իր հրաժարականը: Կլիմկինը նշել է, որ որոշումը վերջնական է և պատգամավորներին խնդրել է աջակցել իրեն: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Արտգործնախարարը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավունք ունի «ստեղծել իր սեփական թիմը և կառուցել եփական արտաքին ռազմավարությունը»:
Հիշեցնենք, որ Կլիմկինը հրաժարականի դիմում էր գրել մայիսի 17-ին: Հայտնի է նաև, որ նա պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Պավել Կլիմկինը Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2014թ.-ի հունիսից: