Սևադա Արզումանյանը չի շարունակի աշխատանքն «Արցախ» ՖԱ-ում
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրում «Արցախը» «Նաիրի» մարզադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Շիրակին»: Հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տվել «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:
Փորձառու մասնագետը հայտնել է, որ լքում է «Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը:
Հիշեցնենք, որ «Արցախը» Բարձրագույն խմբի 2018/19 թթ. մրցաշրջանն ավարտել է 8-րդ հորիզոնականում՝ վաստակած 28 միավորով: