Ցուկերբերգը կմնա Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնում
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կմնա ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնում: Նման որոշում է կայացվել բաժնետերերի տարեկան հերթական ժողովի ժամանակ: Քվեարկության նախնական հաշվարկից հետո մեծամասնությունը դեմ է եղել Ցուկերբերգի հեռանալուն: Փոխանցում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ նույնանուն ամերիկյան ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից Ցուկերբերգի հեռանալու պահանջը ներկայացրել էին որոշ բաժնետերեր: Փաստաթղթում նշվում էր, որ մի շարք հաշվարկների արդյունքում 2018 թ. հուլիսից սկսած՝ ընկերության ղեկավարությունը կորցրել է գնահատվող արժեքի 40 տոկոսը և որ այդ կորստի համար պատասխանատու է Ցուկերբերգը, որը, նրանց կարծիքով, միանձնյա է ղեկավարում ընկերությունը: