ԱՄՆ-ում շնաձուկը կնոջ աչքի առաջ հոշոտել է ամուսնուն
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի 65-ամյա բնակիչ Թոմաս Սմայլին Մաուի կղզում շնաձկան հարձակման զոհ է դարձել: Գիշատիչը ափից շուրջ 50 մետր հեռավորության վրա հարձակվել է տղամարդու վրա և հոշոտել: Այս ամենը տեղի է ունեցել Սմայլիի կնոջ աչքի առաջ: Տեղեկացնում է The Mirror-ը:
Գեյլը պատմել է, որ տեսել է հարձակման պահը, սակայն չի մտածել, որ ջրում իր ամուսինն է: Նա այդ մասին հասկացել է միայն այն ժամանակ, երբ փրկարարները տղամարդուն դուրս են բերել ջրից:
«Ամուսինս հիանալի լողորդ էր, դպրոցի լողի թիմի կազմում էր ընդգրկված: Մտքովս անգամ չէր անցնում, որ նա կարող է լինել շնաձկան զոհը: Ափերին ոչ մի տեղ չկար շնաձկների հարձակման վերաբերյալ որևէ նախազգուշացնող ցուցանակ»,- պատմել է սարսափահար կինը:
Սմայլիի մահից հետո ցուցանակները տեղադրվել են յուրաքանչյուր լողափում: