Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը
Համաշխարհային բանկն առողջապահության նախարարության հետ համատեղ առողջապահության ոլորտի բարեփոխումների հնարավոր տարբերակների քննարկման նպատակով Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Առողջապահական համակարգերի հզորացում.առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրումն անցումային ժամանակաշրջանում» «Ֆլագշիփ» դասընթացը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դասընթացին ներկա են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջաահության նախարարության քաղաքականություն մշակողներ , ինչպես նաև այլ պետական մարմիններից ներկայացուցիչներ։ Առողջապահական …
The post Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը appeared first on ԳԱԼԱ.
Համաշխարհային բանկն առողջապահության նախարարության հետ համատեղ առողջապահության ոլորտի բարեփոխումների հնարավոր տարբերակների քննարկման նպատակով Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Առողջապահական համակարգերի հզորացում.առողջապահական համընդհանուր ծածկույթի ներդրումն անցումային ժամանակաշրջանում» «Ֆլագշիփ» դասընթացը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Դասընթացին ներկա են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, առողջաահության նախարարության քաղաքականություն մշակողներ , ինչպես նաև այլ պետական մարմիններից ներկայացուցիչներ։
Առողջապահական համընդհանուր ծածկույթը (ԱՀԾ) ենթադրում է ամբողջ ազգաբնակչության համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում՝ առանց որևէ ֆինանսական խնդրի։
ԱՀԾ և կայուն զարգացման ծրագրի այլ նպատակների իրագործմանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում՝ ժողովրդագրական, համաճարակաբանական և առողջապահության ֆինանսավորման, որոնք ազդում են իրականացվող ծախսերի բնույթի վրա և իրենց ազդեցությունն են թողնում առողջապահական համակարգի վրա։
Մասնակիցները մի քանի օր շարունակ հնարավորություն ունեն վերլուծելու, քննարկելու և մշակելու առողջապահական համակարգերի ամրապնդումը և ՀԱԾ քաղաքականությունը։
The post Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը appeared first on ԳԱԼԱ.