Վրաստանում ակտիվիստները տեղադրել են ներքին գործերի նախարարի՝ ներողություն խնդրող կիսանդրին
![Վրաստանում ակտիվիստները տեղադրել են ներքին գործերի նախարարի՝ ներողություն խնդրող կիսանդրին](https://gdb.rferl.org/F9514961-578C-427A-8272-12A939C6917E_w800_h450.jpg)
Վրաստանում ակտիվիստները ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի գիպսե կիսանդրին են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ: Արձանի վրա կարմիր կոճակ կա, որը սեղմելիս կիսանդրին սկսում է ներողություն խնդրել նախարարի ձայնով:
Ակցիայի հեղինակները սրանով ուզում են հիշեցնել այն խոստումները, որ մեկ տարի առաջ նախարարը տվել էր բազմահազար ցուցարարներին:
Անցած տարի՝ այս օրերին, ոստիկանությունը հատուկ գործողություններ էր իրականացրել Թբիլիսիի գիշերային ակումբներում, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել քաղաքի բնակիչների, իրավապաշտպանների ու գործարարների շրջանում: Արձագանքելով ցույցերին՝ նախարարը խոստացել էր պատժել ոստիկաններին, որոնք չարաշահել էին լիազորությունները: