Էվերեստի գագաթից 3 տոննա աղբ են դուրս բերել
Կամավորներն սկսել են Էվերեստ լեռան մաքրման աշխատանքները, որի իրականացման առաջին երկու շաբաթում միայն 3 տոննա աղբ է հավաքվել:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, լեռնագնացների շրջանում ամենատարածված լեռնագագաթ բարձրանալուց հետո մնում են ոչ միայն թափոններ, այլև մարդկային մարմիններ, որոնք հնարավոր չէ դուրս բերել:
Երեք տոննա աղբը, որը հավաքել է 14 հոգանոց թիմը, հավասար է երկու ամենագնացի կամ մեկ հսկա գետաձիու քաշին: Կամավորները մտադիր են շարունակել մաքրման աշխատանքները 45 օրվա ընթացքում և մոտ 10 տոննա թափոն հավաքել:
8848 մետր բարձրությամբ լեռան գագաթից թափոնները դուրս բերել ստիպված են ուղղաթիռով: Թափոնների մեջ շատ են դատարկ տարաներ, շշեր և լեռնագնացի սարքավորումներ: Բացի այդ, արդեն 4 դի է հայտնաբերվել: