Արգենտինացին յուրօրինակ կերպով երախտագիտություն է հայտնել իր կյանքը փրկած բժշկին
Արգենտինայում բնակվող երիտասարդն իրեն քաղցկեղից բուժած բժշկին յուրահատուկ կերպով է շնորհակալություն հայտնել՝ մեջքին դաջելով նրա դիմանկարն ու օնկոլոգիական հիվանդանոցի նկարը:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, Կորդոբայում բնակվող Նանո Սալգերոյի մոտ ամիսներ առաջ հաստաղու քաղցկեղ էր ախտորոշվել, որից հետո նա անմիջապես տեղափոխվել էր շրջանային հիվանդանոց: Այնտեղ նրան վիրահատել է 42-ամյա փորձ ունեցող բժիշկ Փոլ Լադան:
Վիրահատությունը լավ է անցել, և թեև արգենտինացին դեռևս վերականգնողական փուլում է գտնվում, որոշել է անակնկալ անել իր բժշկին և հայտնել իր շնորհակալությունը: