Ամերիկացին երկու տարի շարունակ փախել է ժամադրություններից՝ չվճարելով հաշիվը և հայտնվել բանտում
ԱՄՆ 45-ամյա քաղաքացի Փոլ Գոնսալեսը 120 օրվա ազատազրկման է դատապարտվել՝ առանց հաշիվը փակելու ռեստորաններից հեռանալու համար:
Ինչպես հայտնում է BBC News-ն, տղամարդը տարբեր կանանց է ժամադրության հրավիրել ռեստորան, ապա փախել է՝ չվճարելով հաշիվը: Գոնսալեսին արգելել են նաև օգտվել ծանոթությունների կայքերից կամ հավելվածներից:
Դատավճիռը կայացրել է Լոս Անջելեսի շրջանային դատարանը: Դատախազի խոսքով՝ 2016 թվականի մայիսից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Գոնսալեսը 10 կնոջ է խաբել: Նրա չվճարած հաշիվների ընդհանուր գումարը կազմում է 950 դոլար: Նրա խաբեության զոհ դարձած կանանցից 8-ն իրենք են վճարել: Մյուս երկու դեպքում վճարել են ռեստորանի սեփականատերերը: