Աջիկան վրացական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է ստացել
Աբխազական և մեգրելյան աջիկայի պատրաստման տեխնոլոգիային Վրաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ է շնորհվել: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը:
Ելնելով այն հանգամանքից, որ պղպեղը Վրաստան է ներմուծվել Եվրոպայից դեռևս 15-րդ դարում, փորձագետները ենթադրում են, որ աբխազական աջիկայի պատրաստման սկիզբը կապված է հենց այդ ժամանակաշրջանի հետ:
Ինչպես ընդգծել են գերատեսչությունից, տվյալ նախաձեռնության հիմնական գաղափարը Աբխազիան որպես միասնական վրացական էթնոմշակութային տարածքի մի մաս ներկայացնելն է:
Բացի այդ, գերատեսչությունից հայտնել են, որ ապագայում առավել մեծ ուշադրություն կդարձնեն կենտրոնական Թբիլիսիից չղեկավարվող վրացական տարածաշրջանների մշակութային ժառանգությանը: