«Հայաստան» հիմնադրամին նվիրաբերած մոտ 20 մլն դրամը հանգանակվել է ոստիկանների անձնական միջոցներից և բացառությամբ կամավորության սկզբունքով. Էդգար Ջանոյան
ՀՀ ոստիկանությունը «Հայաստան» համահայկական հիմանդրամին նվիրաբերել է 40 000 դոլար, ինչը երեկ հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեցին կազմակերպիչները:
Թե ի՞նչ միջոցներով է նման չափի գումար նվիրաբերել ոստիկանությունը, ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ դա արվել է ոստիկանության նախաձեռնությամբ ու կամավորության սկզբունքով:
«Ոստիկանության անունից «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած գումարը կազմում է մոտ 20 մլն դրամ, որը հանգանակվել է ոստիկանության ծառայողների անձնական միջոցներից և բացառապես կամավորության սկզբունքով»,-ասաց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնն այսօր ավարտվեց և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար։