Մերձմոսկովյան շրջանում իրավապահներին հաջողվել է կանխել «օրենքով գողերի» հանդիպումը
ՌԴ իրավապահներին հաջողվել է կանխել Դոմոդեդովո քաղաքային շրջանի սրճարաններից մեկում երկու հանցավոր խմբավորման հանդիպումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչությանը:
Նշվում է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է 5 մարդ, նրանցից երկուսը համարվում են «օրենքով գող», ձերբակալված տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 30 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ:
Հայտնի է, որ ձերբակալվածները պատրաստվում էին քննարկել Մոսկվայի և Տուլայի մարզերում իրենց քրեական ազդեցության ոլորտների «բաշխման» հարցերը:
Իրավապահները ճշտում են հանդիպման բոլոր մասնակիցների ինքնությունն ու պարզում դեպքի մանրամասները: