Փոշի, ձյուն, փոթորիկ և հրդեհ. Ավստրալիան պատուհասել են «հակասական» բնական տարերքները (լուսանկարներ, տեսանյութ)
Ավստրալիայի արևելյան հատվածը հայտնվել է հակասական բնական տարերքների ազդեցության տակ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այս հատվածի տարբեր տեղերում ձյուն է տեղում, մոլեգնում են փոթորիկներ ու անտառային հրդեհներ:
Մասնավորապես` Սիդնեյում տասնյակ չվերթներ են հետաձգվել ավազամրրիկի պատճառով, լեռներում արդեն ձյուն է տեղացել, մինչդեռ Հանթերում անտառային հրդեհները «կուլ են տալիս» կանաչ տարածությունները:
Կրակը տարածվում է մեծ արագությամբ, դրան նպաստում է քամին: Չորս ինքնաթիռներից կրակի վրա ջուր է լցվում, սակայն դա առայժմ օգուտ չի տալիս: Հայտնի է, որ հրդեհներն այրել են 1.300 հա մակերեսով տարածք:
Պարբերականը հավելում է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում սաստիկ երաշտ է: Նահանգի տարածքի 99%-ը տուժել է երաշտից: