Տարվա 10 լավագույն մարզիկ մրցույթի ընտրության կարգը փոփոխվել է
2018 թվականի տարվա 10 լավագույն մարզիկ մրցույթի ընտրության կարգը տարբերվելու է նախորդ տարի առաջին անգամ անցկացված մրցույթի ձևաչափից:
Հիշեցնենք, որ նախորդ տարի 50/50% հարաբերակցությամբ համադրվել են հանրության SMS-հաղորդագրությունները և նախարարության կողմից հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների քվեները:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հայտնել է, որ այս տարի 1/3-րդ հարաբերակցությամբ համադրվելու են դարձյալ SMS-հաղորդագրությունները և ԶԼՄ ներկայացուցիչների քվեները, իսկ մյուս 1/3-րդը կազմելու են հավաքականների մարզիչները:
Ղազարյանը հայտնեց, որ այս անգամ չեն հրապարակվելու SMS-հաղորդագրությունների արդյունքները, պարզապես ներքին կերպով հաշվարկվելու է լավագույն տասնյակը:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս տարվա 10 լավագույն մարզիկները տեղերով չեն դասակարգվելու: Առավել մանրամասն ծանոթացեք այստեղ