Գերմանիայի նախկին առաջին տիկինը զրկվել է վարորդական իրավունքից՝ ալկոհոլի ազդեցության տակ ծառի բախվելու համար
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի կինը՝ Բետինան, զրկվել է վարորդական իրավունքից՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, գրում է life.ru-ն:
Նշվում է, որ նախկին առաջին տիկինը սեպտեմբերին Ներքին Սաքսոնիայի Բուրգվեդել քաղաքում մեքենայով բախվել է ծառի:
Դեպքի վայր ժամանած իրավապահների մոտ կասկածներ են առաջացել նրա սթափության հետ կապված: Արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստն ապացուցել է, որ Բետինան իսկապես ալկոհոլ է օգտագործել:
Նախկին առաջին տիկինը 11 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, բացի այդ՝ նա ստիպված կլինի խոշոր դրամական տուգանք վճարել:
Քրիստիան Վուլֆը Գերմանիայի դաշնային նախագահն է եղել 2010-2012 թվականներին: