Յուրգեն Կլոպ. Ֆուտբոլիստներիս քննադատելու ոչ մի պատճառ չունեմ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խաղի մասին իր կարծիքով:
«Մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Մենք կարող ենք և կանենք դա: Սակայն մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրելու համար նախ և առաջ մենք պետք է շարունակենք հաղթանակներ գրանցել:
Ֆուտբոլիստներին քննադատելու ոչ մի պատճառ չկա: Նրանք իրենց աշխատանքը շատ լավ են կատարում: Որոշ առումներով մենք այժմ ավելի լավն ենք դարձել, քան նախորդ մրցաշրջանում էր:
Հիմա մենք ավելի լավ ենք պաշտպանվում, ավելի փորձառու ենք երևում խաղերում:
Նախորդ մրցաշրջանի հենց այս ժամանակահատվածում մենք 20 լավ խաղ չենք ունեցել: Չեմպիոնների լիգայում մենք միշտ չէ, որ հաջող ենք խաղում: Դա ճիտ է: Բելգրադում կրած պարտությունը ոչ մի արդարացում չունի: Դա վատ խաղ ցուցադրելու արդյունք էր: «Նապոլիի» հետ էլ շատ վատ խաղ անցկացրինք:
Այսպես ասած, երկու օր է եղել, երբ մենք իրոք վատ ենք խաղացել: Մյուս խաղերը որակում եմ լավ: Հաղթել ենք ՊՍԺ-ին, դա իրենց միակ պարտությունն է ընթացիկ մրցաշրջանում:
Ամեն ինչ կարգին է, ինձ դուր է գալիս այս մրցաշրջանը: Հիմա բավականին լարված շրջան է մոտենում»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը: