Կրակոցներ են հնչել Երևանում. կա վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Ոստիկանները պարզել են, որ բերման ենթարկվածները Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռ. Անդրանիկյանը իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է 33-ամյա Ռոման Ղևոնդյանի ուղղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայում: