Սադիո Մանեն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն երկարաձգել է պայմանագրի ժամկետը «մերսիսայդցիների» հետ:
Նոր կնքված պայմանագրի մանրամասների մասին տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ պայմանագիրը երկարաժամկետ է:
«Ես անչափ ուրախ եմ, որ երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը «Լիվերպուլի» հետ: Շատ լավ օր էր ինձ համար:
Ցանկանում եմ օգնել ակումբին իրականացնել երազանքները, մասնավորապես նվաճել տիտղոսներ:
Միշտ ասել եմ, որ երբեք չեմ տատանվել, երբ իմացել եմ «Լիվերպուլի» հետաքրքրվածության մասին: Սա հարմար ակումբ է ինձ համար: Եկել եմ այստեղ և երջանիկ եմ: Ընդունել եմ կարիերայիս լավագույն որոշումը»,- Մանեի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցարջանում Մանեն մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ: