«Ես ահռելի փոփոխություն եմ արել այս երկրում». Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ինքն իրեն (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա ավանդույթի համաձայն` շնորհակալություն է հայտնել՝ շնորհակալական խոսքերն ուղղելով ինքն իրեն:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ-ում ընդունված է Գոհաբանության օրվա կապակցությամբ շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար:
«Շնորհակալ եմ ինքս ինձ այն ահռելի փոփոխության համար, որ արել եմ այս երկրում: Ուղղակի չեք հավատա, թե որքան է ուժեղացել երկիրն իմ՝ նախագահ ընտրվելուց հետո: Բայց կարծում եմ՝ դուք դա տեսնում եք: Այն այնքան է հզորացել, որ մարդիկ նույնիսկ չեն հավատում դրան»,-ասել է նախագահը:
Յոթանասուերկու ամյա ղեկավարը նաև հավելել է, որ շնորհակալ է հրաշալի ընտանիք ունենալու համար:
Հայտնի է, որ Գոհաբանության օրվա կապակցությամբ նախագահը հանդիպել է ամերիկացի զինծառայողների հետ: