«Ժամանակ». ԲՀԿ-ի ղեկավարությունը ծանր դրության մեջ է դրել որոշ անդամների և համակիրների. նախնական պայմանավորվածությունը չի պահպանվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների: Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում:
Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց խանգարող և ձայն փախցնող թեկնածուները չընդգրկվեն ռեյտինգային ընտրացուցակներ: Նման վարվելակերպն ավելի է մեծացրել անվստահությունը ԲՀԿ-ի և հատկապես նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: