«Ռեալը» պատրաստ է վաճառել Լուկա Մոդրիչին
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Լուկա Մոդրիչից:
Ըստ Mundo Deportivo-ի՝ «արքայական» ակումբը չի ցանկանում երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը՝ համաելով, որ Մոդրիչի նոր պահանջները չափազանցված են:
Մոդրիչի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր»-ը, որը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել տարեկան 10 մլն եվրո: Կիսապաշտպանն, ամենայն հավանականությամբ, իտալական ակումբ կտեղափոխվի ձմռանը:
Աղբյուրը նշում է, որ «Ռեալ Մադրիդը» խորվաթ ֆուտբոլիստի փոխարեն դիտարկում է Տոտտենհեմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի թեկնածությունը: