Ռոնալդուն «կարմիր քարտ ցույց կտա» կանանց դեմ բռնությանը
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միացել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին: Ակցիային կմիանան նաեւ Ա սերիայի մի շարք խաղացողներ: Այդ մասին հաղորդում է Yahoo Sports-ը:
«Յուվենտուս»-ի հաջորդ խաղին Ռոնալդուն խաղադաշտ դուրս կգա՝ այտին կարմիր նշանով: Կարմիր կլինի նաև «Յուվենտուս»-ի խաղացող Պաոլո Դիբալայի այտը: Այդպիսով, ֆուտբոլիստները կարմիր քարտ ցույց կտան կանանց նկատմամբ իրականացվող բռնությանը:
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը նշվում է նոյեմբերի 25-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ամերիկուհի Քեթրին Մայորգան մեղադրել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին իրեն բռնաբարելու մեջ: Ըստ նրա՝ միջադեպը տեղի էր ունեցել 2009 թվականին՝ Լաս Վեգասում: Մայորգան պնդում էր, որ լռության դիմաց ֆուտբոլիստն իրեն վճարել է 375 հազար դոլար:Ռոնալդուն հերքել էր մեղադրանքները: