Չավի. Անկասկած Մեսսին ուժեղ է Ռոնալդուից. Ինձ համար Լեոն լավագույնն է պատմության մեջ
«Ալ-Սադի» իսպանացի կիսապաշտպան, «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին կարծում է, որ իր նախկին թիմի համար հեշտ չի լինի առանց արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիի:
Հիշեցնենք` հարձակվողը ձեռքի կոտրվածք է ստացել և բաց կթողնի մոտ 3 շաբաթ.
«Բարսելոնայի» մրցակիցները մեծ առավելություն կստանան, քանի որ Լեոն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որի հետ ես խաղացել եմ, միակն է, ով կարող է միայնակ փոխել իրավիճակը խաղադաշտում, ընդ որում խաղի ցանկացած պահի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը:
Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում «Բարսելոնան» կմրցի Միլանի «Ինտերի» հետ:
Կիրակի` հոկտեմբերի 28-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալին» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում: