Չինացին իր ձայնով գերազանցել է Գինեսի համաշխարհային ռեկորդը՝ ամենաբարձր վոկալային նոտայի համար (տեսանյութ)
Չինացի երիտասարդ Սիաո Լունգ Վենգը Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել «տղամարդու ամենաբարձր վոկալային նոտայի» համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, երիտասարդն իր ձայնային տվյալները ցուցադրել է հրապարակային ներկայացման ժամանակ՝ բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ: Այն կարող է հնչել որպես սուլոց, սակայն փորձագետների խոսքով՝ դա 8-րդ օկտավայի E հնչյունն է, որի աուդիո հաճախականությունը կազմում է 5, 243 հերց:
Նախորդ ռեկորդը սահմանել էր ավստրալացի երգիչ և վոկալի ուսուցիչ Ադամ Լոպեսը, որը 2008-ին D8 հնչյունն արտաբերել էր 4, 435 հերց հաճախականությամբ: Վենգի E8 հնչյունը գնահատվել է ավստրալացու ռեկորդից կես քայլ բարձր: