«Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին պաշտպան Սամվել Մնացյանի համար
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի «Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին ավագ Սամվել Մնացյանի համար, որի մոտ վերջերս օնկոլոգիական հիվանդություն է ախտորոշվել:
Բարեգործական հանդիպումից ստացված բոլոր միջոցները կուղղվեն հոկեյիստի բուժմանը, որը ներկա պահին խաղում է «Սիբիր» հոկեյի ակումբի կազմում և բուժում է ստանում Գերմանիայում:
«Հանդիպումն անցկացվում է մեր լավագույն ընկերոջը և նախկին ավագին աջակցելու համար, որն «Ադմիրալ»-ում քիչ տարիներ չի անցկացրել և միշտ պայքարել է ակումբի համար: Եվ այժմ այսպիսի տհաճ իրավիճակ է, նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն է առկա», - Вести Приморье պարբերականին ասել է թիմի հարձակվող Ալեքսանդր Կորովինը: