Լավ չի, որ անունը չեք հիշում. Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց Սուրեն Պապիկյանին
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունքի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպանը խոսել է մի շարք խնդիրների լուծման մասին:
Նա նախ նշել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մանկապարտեզի վերանորոգման համար գումար կտրամադրվի։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ լուծվել է նաև մարզի գյուղերից մեկի գյուղատնտեսական տեխնիկայի հարցը, որի մասին բարձարձայնվել էր հուլիսի 5–ին:
Նիկոլ Փաշինյանը չէր հիշում, թե կոնկերտ որ համայնքի մասին էր խոսքը և հարցրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին: Վերջինս արրձագանքեց, որ նույնպես չի հիշում:
«Լավ չի, որ անունը չեք հիշում։ Սիսիանի շրջանի համայնքներից մեկում տեխնիկայի հետ կապված խնդիր կար, գումար ենք խոստացել՝ փոխանցել ենք», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև վարչապետին տեղեկացրին, որ խոսքը Նժդեհ համայնքի մասին է և գյուղատնտեսական տեխնիկա ձեռբերելու համար արդեն իսկ պայմանագիր են ստորագրել:
Նիկոլ Փաշինյանը համայնքապետերից հետաքրքրվում էր բնակիչներին հուզող խնդիրներից, համայնքների խոշորացման արդյունավետությունից, դրա վերաբերյալ բնակիչների կարծիքներից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով Սյունիքում է, մինչև մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպելը Սյունիք համայնքում հանդիպել էր բնակիչների հետ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու է ոչ միայն քաղաքապետի ընտրություններին, այլև մտադիր է խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: