Նովոսիբիրսկում թոշակառու կինն օճառ ու պարան է նվիրել տեղի նախարարին՝ ի նշան «երախտագիտության» (տեսանյութ)
Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում թոշակառու կինը տնտեսական օճառ ու պարան է փոխանցել նույնանուն մարզի շխատանքի ու սոցիալական զարգացման նախարար Յարոսլավ Ֆրոլովին:
Ինչպես գրում է lenta.ru-ն, զայրացած կինն, այդպիսով, իր դժգոհությունն է արտահայտել կենսաթոշակների չնչին՝ 89 ռուբլիով բարձրացման դեմ: Հենց 89 ռուբլիով էլ թոշակառու կինը մոտակա խանութից գնել է պարան, օճառ, մի տուփ աղ և լուցկի:
«Խոսքեր չեմ գտնում, թե որքան շնորհակալ եմ նախարարի կողմից թոշակի 89 ռուբլիով ավելացման համար: Ցանկանում եմ նրան իմ երախտագիտությունը հայտնել և հանձնել այս համեստ նվերը՝ բարձրացված գումարի չափով», - ասել է կինը, որի հետ լրագրողները խոսել են նախարարության մուտքի մոտ:
Հայտնի է, որ մուտքի մոտ նվերն ընդունել հրաժարվել են, թոշակառու կնոջը հաջողվել է այն փոխանցել նախարարության աշխատակիցներից մեկի միջոցով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: