Էկվադորցի զբոսաշրջիկը փորձել է հսկայական խոզի գլուխ մտցնել ԱՄՆ
ԱՄՆ Ատլանտա քաղաքի «Հարթսֆիլդ-Ջեքսոն» միջազգային օդանավակայանում մաքսատան աշխատակիցները նկատել են տղամարդու, որ փորձել է խոզի հսկայական գլուխ մտցնել երկիր, գրում է UPI-ն:
Էկվադորից ժամանած քաղաքացու բեռին արձագանքել է ծառայողական շունը, ինչից հետո ճանապարհորդի պայուսակը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Մաքսատան աշխատակիցները նշել են, որ խոզի մսից ցանկացած արտադրանքի մուտքն ԱՄՆ արգելված է, քանի որ դրանք կարող են դառնալ տեղական կենդանիների վարակման պատճառ: Խոզի գլուխը ոչնչացվել է: