Սևակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն, դա իր իրավունքն է, մենք որևէ դատապարտելի արարք չենք կատարել. Դանիել Իոաննիսյան
Սևակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն, դա իր իրավունքն է, մենք որևէ դատապարտելի արարք չենք կատարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը`անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի հայտարարությանը, թե դիմում են ներկայացնելու դատախազություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից տարածված ձայնագրության ու դրան ուղեկցող տեքստի առնչությամբ, որում նշվում էր, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, անձնակազմը: Սևակ Միքայելյանի շտաբը տեղեկատվությունը և ձայնագրությունը սադրանք էր որակել:
«Այդ մոտեցումը շատ ուժեղ համընկնում է 2017 թ-ին ՀՀԿ մոտեցուման հետ, երբ մենք հրապարկեցինք 114 դպորցների տնօրենների վերաբերյալ հետաքննությունը: Մեր ինֆորմացիան հստակ է, դպրոցի տնօրենները ներգրավում են ուսուցիչներին Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու համար և մենք տեղեկությունը մերկապարանոց չհրապարկելու համար արեցինք այդ հետաքննությունը», - շեշտեց Դանիել Իոաննիսյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավարը նշեց, որ հետևողական են լինելու, որպեսզի իրավպահները վարչական ռեսուրսի կիրառման վերաբերության հետաքննության հետքերով պատշաճ քննություն իրականացնեն:
«Մենք պահանջելու ենք, որպեսզի Քրեական օրենսգրքի 149/1 հոդվածով գործ հարուցվի», - նշեց նա:
Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Անկախ դիտորդ» դաշինքը դիտորադական առաքելություն է իրականցնելու Էջմիածնում և Հրազդանում:
«Չեմ կարծում, թե լցոնումներ, լուրջ խախտումներ կլինեն, բայց պետք է հետևենք, որ դրսում ընտրողներին չուղղուրդեն, գազելներով չբերեն, այդ երևույթը քրեկան օրենսգրքի փոփոխությունների արդյունքում իր մեջ նույնպես հանցակազմ է պարունակում», - ընդգծեց նա: