Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)
Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքի հաղորդավարներից Ֆուաթ Քոզլուքլուն, ուղիղ եթերում տեղեկանալով պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին, չի կարողացել զսպել արցունքները:
Քոզլուքլուն, որ երկար տարիներ մտերիմ է եղել կյանքից հեռացած լեգենդար հայազգի լուսանկարչի հետ, ուղիղ եթերում իր հյուրի հետ զրուցելիս հանկարծ նկատել է վազող տողով անցնող լուրը, որը հայտնում էր Գյուլերի մահվան մասին:
Թուրք հաղորդավարը հանկարծակի սկսել է դժվարանալ խոսել, այնուհետև դառնալով տաղավարում նստած իր հյուրին` միայն ասել է. «Մահացել է»… Հաջորդ վայրկյաններին Քոզլուքլուն չի կարողացել զսպել արցունքները, այնուհետև նշել է.
«Չեմ հավատում… Չէի ցանկանա այս լուրը կարդալ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, պոլսահայ հայտնի լուսանկարիչը մահացել է նախօրեին՝ Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան պատճառ է հանդիսացել սրտի անբավարարությունը:
Տեսանյութի այդ հատվածը դիտեք 22-րդ վայրկյանից.