«Ուոթֆորդի» հարձակվողը տեղափոխվել է «Էվերթոն»
«Sky Sports»-ը հայտնում է, որ «Ուոթֆորդի» հարձակվող Ռիշարլիսոնի տրանսֆերը դեպի «Էվերթոն» կայացել է:
Սպասվում է, որ մոտ օրերս ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Էվերթոնի» հետ: Նրա տրանսֆերային արժեքը կկազմի 44 մլն ֆունտ ստերլինգ: Բրազիլացին 2017 թվականին «Ֆլումինենսեից» է տեղափոխվել «Ուոթֆորդ»:
Անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում Ռիշարլիսոնը անցկացրել է 38 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: