Սանեն նշել է չեմպիոնական պայքարում «Մանչեսթեր Սիթիի» հիմնական մրցակցին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն կարծում է, որ «քաղաքայինների» գլխավոր մրցակիցը Անգլիայի չեմպիոնի կոչման համար «Չելսին» է:
Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, գերմանացի հարձակվողը կարծում է, որ Մաուրիսիո Սարին կկարողանա կառուցել այնպիսի թիմ, որը կպայքարի չեմպիոնության համար:
««Չելսին» գլխավորել է հրաշալի մարզիչ: «Նապոլին» նրա գլխավորությամբ հրաշալի էր խաղում անցած մրցաշրջանում: Հասկանալի է, որ թիմին ժամանակ է պետք իր ֆուտբոլը գտնելու համար: Սակայն ես կարծում եմ, որ հենց «Չելսին» լրջորեն կմրցակցի մեզ հետ»,- նշել է Սանեն: