Samsung-ը պատահաբար գաղտնազերծել է նոր Galaxy Watch-ը (լուսանկար)
Համացանցում հայտնվել է Galaxy Watch ժամացույցի լուսանկարը, որը պատահաբար հրապարակել է Samsung ընկերությունը: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Նշվում է, որ ընկերությունը հեռացրել է լուսանկարը, սակայն այն հասցրել է տարածվել համացանցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարում ցուցադրված է «վարդագույն ոսկի» գույնով ժամացույցը: Նորույթի մասին որևէ այլ մանրամասներ չկան:
Սպասվում է, որ նոր Galaxy Watch ժամացույցը կներկայացվի Galaxy Note9 սմարթֆոնի հետ մեկտեղ՝ օգոստոսի 9-ին Նյու Յորքում կայանալիք Samsung Unpacked միջոցառման շրջանակում: