Կոնտեն համաձայնել է գլխավորել «Միլանը»
«Football Italia»-ն հայտնում է, որ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն համաձայնել է գլխավորել «Միլանը»:
Նշվում է նաև, որ «Միլանի» ապագա գլխավոր տնօրենը արդեն իսկ խոսել է իտալացի մասնագետի հետ, իսկ Կոնտեն նախնական համաձայնություն է տվել: Հիշեցնենք, որ «ռոսոներիների» գլխավոր մարզիչն այս պահին Ջենարո Գատուզոն է:
Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում Անտոնիո Կոնտեին փոխարինել է մեկ այլ իտալացի մասնագետ՝ Մաուրիսիո Սարին: