Ռուսաստանի գաղութներից մեկում կալանավորը մահացել է կտտանքներից հետո
Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում ձերբակալվել է համար 6 ուղղիչ գաղութի տնօրենի հերթապահ օգնականի տեղակալը, որը կասկածվում է կալանավորներից մեկին կտտանքների ենթարկելու միջոցով սպանելու համար:
Ինչպես նշում է tvrain.ru-ն, կալանավորը մահացել է հուլիսի 22-ի երեկոյան:
Հետաքննության վարկածով՝ գաղութի աշխատակիցը հատուկ միջոցների կիրառմամբ տղամարդուն բռնության է ենթարկել:
Նա սահմանափակել է կալանավորի տեղաշարժը՝ նրան ձեռնաշղթաներով գամելով սեղանին, դեմքը փակել է սավանով, ինչի հետևանքով տղամարդը շնչահեղձ է եղել:
Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: