Վարչապետը որոշում է ստորագրել հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում միջազգային չափանիշերին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:
2. Հաստատել՝
1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:
2) աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N2 հավելվածի»,-ասված է որոշման տեքստում:
Հավելվածում ներկայացված է աշխատանքային խմբի անհատական կազմն ու աշխատակարգը: