Պեկինում անձրևների պատճառով վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Պեկինում երեքշաբթի վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների պատճառով, որոնք կարող են ջրհեղեղների, սողանքների և փլուզումների հանգեցնել: Այդ մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օդերևութաբանների տեղեկություններով՝ Պեկինում եղանակի վատթարացումն ուղղակիորեն կապված է կիրակի Շանհայում գրանցված «Ամփիլ» թայֆունի հետ: Թայֆունը երկուշաբթի շարունակել է իր տեղաշարժը դեպի հյուսիս-արևմուտք, ինչն ազդել է երկրի հյուսիսային շրջաններում՝ այդ թվում Պեկինում եղանակի վրա:
Քաղաքի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին լինել զգոն և զգույշ, իսկ անհրաժեշտության դեպքում անհապաղ դիմել օգնության: