Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչների թվում է. Գատուզո
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն գովասանքով է խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին.
«Արդեն 20 տարի է՝ Մոուրինյուն բարձունքում է: Նա միշտ փորձում է իր ֆուտբոլիստներից առավելագույնը ստանալ: Ժոզեն բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, և նրա հաղթանակները պատահականություն չեն: Ինձ դուր է գալիս Մոուրինյուի գործելաոճը: Հոգեբանական տեսանկյունից նա լավ է աշխատում իր ֆուտբոլիստների հետ: Իմ կարծիքով, Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչների թվում է»,- Գատուզոյի խոսքը մեջբերված է «A Bola»-ից: